«Աթլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան «Բարսելոնայի» հետ խաղում առաջին անգամ է ինքնագոլի հեղինակ դարձել՝ եվրոպական առաջատար լիգաներից մեկի խաղում: Այս մասին հայտնում է OptaJose-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Կոստան Իսպանիայի առաջնությունում անցկացրած 194 ու ԱՊԼ-ում անցկացրած 89 խաղում առաջին անգամ գրավել է սեփական դարպասը:
«Աթլետիկոյի» և «Բարսելոնայի» միջև խաղը կայացել է Իսպաիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում և ավարտվել է 2-2 հաշվով: Մադրիդյան թիմի կազմում դուբլ է ձևակերպել Սաուլ Նյիգեսը:
«Բարսելոնան» վաստակել է 70 միավոր և Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Աթլետիկոն» 59 միավորով 3-րդ տեղում է: Մրցաշարի առաջատարը «Ռեալն» է, որը 32 խաղում 71 միավոր է վաստակել:
Հաջորդ տուրում «Աթլետիկոն» կմրցի «Մալյորկայի» հետ: