Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարիերան կարող է շարունակել անգլիական Վուլվզի կազմում, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի, անգլիական ակումբը հարձակվողի տրանսֆերի համար կպայքարի թուրքական «Բեշիքթաշի» հետ, որը նախկինում առաջարկել էր տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր:
Կոստան համարվում է Ժորժե Մենդեշի հաճախորդը, իսկ Մենդեշի հաճախորդներից Վուլվզում 8 խաղացող կա:
Կոստան 2020 թ-ի դեկտեմբերից ակումբ չունի: Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: