«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի հարձակվող Դիեգո Կոստայի հեռանալը ակումբից։
«Հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք քննարկել ենք Դիեգոյի հետ՝ նրա անձնական գործերը, ակումբը կարողացել է օգնել նրան առանց վնասի, ու դա հանգստացնում է ինձ։ Մենք սիրում ենք Դիեգոյին, միասին մենք քիչ ժամանակ չենք անցկացրել, ու այդ պահերը հիասքանչ էին։
Մենք շատ բան ենք միմյանց տվել։ Նա նոր մարտահրավերների կարիք ունի, նա ուժեղ խաղացող է, մարտիկ է։ Ես շնորհակալ եմ նրան, ինչպես բոլոր խաղացողներին, որոնք ամբողջ սրտով են եղել թիմի հետ։ Դիեգոն հենց այդպիսինն էր թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես մարդ։
Հույս ունեմ, որ կարող ենք գրկախառնվել հանդիպման ժամանակ։ Մենք իրար չենք տեսել արդեն մի քանի օր է։ Նա չէր մասնակցում մարզումներին, երբ ընթանում էին բանակցությունները։
Ամենահիասքանչն այն է, որ մենք կարող ենք գրկախառնվել հանդիպման ժամանակ ու կիսել հիշողություններ»,-Սիմեոնեի խոսքն է մեջբերում AS-ը։