«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Մելոն մեկնաբանել է 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո իր տեղափոխությունը «Յուվենտուս»:
«Շնորհակալ եմ «Յուվենտուսին»՝ իմ հանդեպ հետաքրքրության համար: Գիտեմ, որ տեղափոխվում եմ մեծ ակումբ: «Յուվենտուսի» կազմում մեզ շատ մարտահրավերներ են սպասվում:
Բայց հիմա ես կենտրոնացած եմ ներկայի վրա: «Բարսելոնան» կարևոր նպատակներ ունի: Ես կներդնեմ իմ ամբողջ ուժը՝ հանուն թիմակիցների և երկրպագուների:
Շնորհակալ եմ աջակցության համար, կտեսնվենք վաղը»: — գրել է Արթուրը Instagram-ում:
Հատկանշական է, որ բրազիլացին գրառման առաջին մասը գրել է իտալերեն, երկրորդ պարբերությունը՝ իսպաներեն, իսկ վերջին արտահայտությունը՝ կատալոներեն: