2009 թվականից հետո առաջին անգամ ուկրաինական «Վորսկլա» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել երկրի Գավաթի խաղարկության եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ խաղում, որտեղ Պոլտավա քաղաքը ներկայացնող թիմը հանդիպել էր «Մարիուպոլի» հետ, ֆուտբոլային հերոս է դարձել «Վորսկլայի» 16-ամյա դպրոցահասակ դարպասապահ Պավել Իսենկոն: Նա հետ է մղել 3 11 մետրանոց հարված: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարից առաջ «Վորսկլայի» մարզիչները փոխարինել են թիմի հիմնական դարպասապահ, 2019 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Դմիտրի Ռեզնիկին:
Հիմնական թիմում նորամուտը նշող Իսենկոն, ավելի քան արդարացրել է մարզիչների սպասելիքները: Նրա թիմը հաղթել ՝ 3:2 հաշվով:
























































