Սերգեյ Իգնաշևիչը պաշտոնապես դարձավ Մոսկվայի «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Հունիսի 15-ին Իգնաշևիչը սկսեց վերապատրաստվել ՌՖՄ ակադեմիայում ՈւԵՖԱ-Պրո կարգի լիցենզիա ստանալու համար, որը թույլ է տալիս նրան գլխավորել թիմի մարզչական շտաբը», — ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Նիկոլայ Սավիչևը, որը զբաղեցնում էր «Տորպեդոյի» գլխավոր մարզչի պաշտոնը, կմնա ակումբում և կղեկավարի երիտասարդական ֆուտբոլի զարգացման բաժինը, ինչպես նաև կմասնակցի ֆուտբոլիստների սելեկցիայով:
Իգնաշևիչը «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ էր դարձել անցած ամառ: Նրա գլխավորությամբ ՖԱԼ-ի այս մրցաշրջանի ավարտված առաջնությունում թիմը գրավեց չորրորդ տեղը:
























































