
Մոսկվայի «Լոկոմոտիվը» մտադիր է ձեռք բերել ուզբեկ տաղանդավոր ֆուտբոլիստ Ժասուր Ժալոլիդդինովին, տեղեկացնում է upl.uz-ը:
«Բունյոդկորի» 18-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Ալեքսեյ Միրանչուկի հավանական փոխարինող, ով կարող է ամռանը լքել ակումբը:
Ժասուրի տրանսֆերային արժեքը կազմում է 400-500 հազար եվրո:
2019-ին նա ընդգրկվել է աշխարհի «60 ամենահեռանկարային ֆուտբոլիստների» ցանկի մեջ:
«Բունյոդկորի» կազմում նա անցկացրել է 18 հանդիպում ու դարձել ՝ 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:























































