«Կրասնոդարի» շվեդ հարձակվող Մարկուս Բերգը 1 տարով երկարաձգել է պայմանագիրը ռուսական ակումբի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Այն գործելու է մինչև 2021 թվականի ամառ:
Բացի այդ, նոր պայմանագիր է ստորագրել նաև թիմի դարպասապահ Ստանիսլավ Կրիցյուկը:
33-ամյա Բերգը 2019-ին է տեղափոխվել «Կրասնոդար»: Նա 26 անցկացրած հանդիպումներում դարձել է 6 գոլի հեղինակ:























































