«Միլանի» իսպանացի կիսապաշտպան Սամուել Կաստիլյեխոն հայտնել է, որ երկու զինված հանցագործ իրեն կողոպտել է Իտալիայում:
«Միլանում ամեն ինչ կարգի՞ն է: Երկու տղա կողոպտել են ինձ՝ ատրճանակն ուղղելով դեմքիս»,- գրել է Կաստիլյեխոն «Ինստագրամի» իր «սթորիում»:
Ինչպես հաղորդում է MilanNews-ը՝ ֆուտբոլիստից խլել են նրա ժամացույցը, երբ նա ավտոմեքենայի ղեկին է եղել:
Կաստիլյեխոն «Միլան» էր տեղափոխվել 2018-ի ամռանը «Վիլյառեալից»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 21,3 մլն եվրո: