«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոստովանել է, որ իր համար շատ հաճելի կլիներ «Բարսելոնայում» հանդես գալը:
«Ճշմարտությունն այն է, որ «Բարսելոնան» համաշխարհային մակարդակի մեծ թիմ է, իսկ Մեսսիի հետ այն էլ ավելի նշանակալից է: Շատ հաճելի կլիներ «Բարսելոնայում» խաղալը, բայց «Յուվենտուսը» նույնպես անհավանական ակումբ է՝ հարուստ պատմությամբ, որտեղ ներկայումս մեծ խաղացողներ կան»,- Դիբալայի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Դիբալան «Յուվենտուս» է տեղափոխվել 2015 թվականին «Պալերմոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 40 մլն եվրո: Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 24 խաղի՝ դառնալով յոթ գոլի ու չորս արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը: