«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Ռամոսը դեռ կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
Լրագրող Ժերար Ռոմերոն հայտնում է, որ «Յուվենտուս» չի հրաժարվում 23-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու փորձից, չնայած խաղացողի հայտարարություններին, որ ցանկանում է մնալ կատալոնական ակումբում:
Թուրինյան ակումբը պատրաստ է երեք անգամ ավելացնել Արտուրի աշխատավարձը՝ բրազիլացուն համոզելու համար տեղափոխվել Իտալիա:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել։ Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնան» արդեն բանակցություններ է վարում թուրինյան ակումբի հետ և պատրաստ է առաջարկել բրազիլացի Արտուր Ռամոսին՝ Միրալեմ Պյանիչի փոխարեն: Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել Պյանիչին, քանի որ բոսնիացին այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ: