Բրազիլիայի հավաքականի նախկին լավագույն պաշտպաններից մեկն իր կարծիքն է հայտնել «Լիվերպուլի» պաշտպան Ալեքսանդր-Առնոլդի մասին.
«Նրան ինձ հետ են համեմատու՞մ: Նա անհավանական տաղանդ ունի: Եթե նա շարունակի նույնկերպ խաղալ, ապագայում կդառնա աշխարհում լավագույններից մեկը: Նա մեծ պոտենցիալ ունի The Best մրցանակն ապագայում հաղթելու համար:
Նրա խաղաոճը նման է բրազիլականին, և ինձ դուր է գալիս նրա խաղին հետևելը: Նրան օգնում է նաև այն փաստը, որ «Լիվերպուլում» է խաղում»,-ասել է Կաֆուն: