«Ռեալը» այս ամառ հնարավոր է ոչ մի նոր ֆուտբոլիստ չգնի, հաղորդում է Marca-ն։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի արդյունքում «բլանկոսները» լուրջ խնդիրների են առերեսվել։ Նրանք կրճատել են թիմի անդամների աշխատավարձերը։
Արդյունքում «Ռեալում» որոշում են կայացրել որևէ նոր ֆուտբոլիստի չգնել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այն ֆուտբոլիստները, ովքեր հետաքրքրում են «արքայական» ակումբին, պետք է սպասեն ևս մեկ տարի։
«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին կամ էլ «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգային գնելու համար «Ռեալը» պետք է իր կազմի ֆուտբոլիստներին վաճառի 150 միլիոն եվրոյով, ինչը չափազանց բարդ է լինելու պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակի պատճառով։