«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլի Սանյոլը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեի՝ մյունխենյան ակումբ հնարավոր տեղափոխությունը.
«Սանեն բացարձակապես չի համապատասխանում «Բավարիային» իր բնավորության տեսանկյունից: Նա անհետևողական է և փակ իր մարզավիճակի շրջանակում: Նա չի համապատասխանում մյունխենցիներին: Սանեն շատ խնդիրներ ուներ «Մանչեսթեր Սիթիում» և Գերմանիայի հավաքականում:
Մենք խոսում ենք 80 մլն եվրոյ արժողությամբ ձեռքբերման մասին: Այդ դեպքում ես կնախընտրեի ևս 20 մլն եվրո ավելացնել և ձեռք բերել Կայ Հավերցին»,- Սանյոլի խոսքերն է փոխանցում RMC-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանեն ցանկանում է տեղափոխվել «Բավարիա» և պատրաստ է զիջումների գնալ՝ գործարքի իրականացման համար: 24-ամյա ֆուտբոլիստը պատրաստակամություն է հայտնել համաձայնելու աշխատավարձի 30%-ի նվազեցման: Այդ քայլը կապված է ֆուտբոլային շուկայի վրա կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դադարի ազդեցության հետ: