Մադրիդի «Ռեալը» առաջարկներ չի ստացել կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխության հետ կապված: Այս մասին հայտնում է Marca-ն:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ինքն է ցանկանում մնալ Մադրիդում, նա մտադիր չէ լքել ակումբը այս մրցաշրջանի ավարտին:
Նշենք, որ ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Բեյլին իր կազմում ցանկանում է տեսնեկ անգլիական «Նյուքասլը»: