Ռուսական «Սոչիի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռուբաշկոն մեկնաբանել է ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանը շարունակելու որոշումը.
«Բոլորը սպասում էին մրցաշրջանի վերսկսմանը: Օտարեկրացիների հետ ոչ մի խնդիր չունենք: Բոլորը այստեղ են, բացառությամբ մեկ խաղացողի: Կոկորինի պայմանագրի վերաբերյալ ավելի ուշ կծանուցենք: Առաջնությունը շարունակվում է: Ամեն ինչ հիանալի է»,- ասել է Ռուբաշկոն:
Հիշեցնենք, որ այսօր որոշում է կայացվել հունիսի 21-ին վերսկսել դադարեցված առաջնությունը: «Սոչին» գտնվում է 12-րդ հորիզոնականում: Թիմում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Էրիկ Վարդանյանն ու Ալեքսանդր Կարապետյանը: