«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարող է հեռանալ ակումբից, բայց ոչ Լոնդոնից։
Football.london-ը հաղորդում է, որ բրազիլացին ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության հասնել «կապույտների» հետ նոր պայմանագրի հարցի շուրջ։
Գրեթե չկա հավանականություն, որ 31-ամյա ֆուտբոլիստը կշարունակի իր մրցելույթները «Չելսիի» կազմում։
Նաև հաղորդվում է, որ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված են հյուսիսլոնդոնյան երկու ակումբները՝ «Արսենալը» և «Տոտենհեմը»։ Երկու թիմերն էլ մտադիր են անվճար ձեռք բերել Վիլիանին։