«Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը խոսել է 2008/2009 Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մասին, որտեղ անգլիական ակումբը հանդիպել էր կատալոնական «Բարսելոնային» (0:0, 1:1):
«Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ, իսկ հանդիպման մրցավար Թոմ Հենինգ Էվրեբեն երկիմաստ որոշումներ կայացրեց, որոնք ազդեցին Լոնդոնում կայացած խաղի արդյունքի վրա:
«Մենք զիջեցինք «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում՝ վատ մրցավարության պատճառով: Անհավատալի էր թվում, որ մենք մասնակցեցինք նման խաղին: Հաշտվելը շատ դժվար էր, բայց հետո համոզվեցինք, որ հավասար կարող ենք մրցակցել աշխարհի ուժեղագույն ակումբների հետ»,- մեջբերում է Չեխն անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Վերջերս Պետր Չեխը պատմել է իր դժգոհության մասին, երբ թիմի հիմնական դարպասապահը Տիբո Կուրտուան էր, իսկ ինքը՝ երկրորդ համարը։