ՌՊԼ-ի ակումբների կորուստները գնահատել են 6 միլիարդ ռուբլի՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ճգնաժամի պատճառով: Այդ մասին հայտնում է Sports.ru-ն:
Հրապարակման համաձայն, այս գնահատականը բխում է այն փաստաթղթերից, որոնք ակումբները ներկայացրել են ապրիլին Ռուսաստանի Պրեմիեր լիգային (ՌՊԼ), Ռուսաստանի ֆուտբոլային միությանը (ՌՖՄ) և երկրի սպորտի նախարարությանը:
Գումարը ներառում է տոմսերի վաճառքից չստացված եկամուտները և սառեցված հովանավորչության պայմանագրերը: Միևնույն ժամանակ, Sports.ru-ն գնահատում է Ռուսաստանի ամբողջ ֆուտբոլային ոլորտի եկամուտները 75 միլիարդ ռուբլի:
Ապրիլի սկզբին ՌՖՄ-ն երկարաձգեց դադարը իր հովանու ներքո բոլոր մրցաշարերում մինչև մայիսի 31-ը: Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը 50 միավորով գլխավորում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: Մոսկվայի «Լոկոմոտիվը» և «Կրասնոդարը» ինը միավորով զիջում են Սերգեյ Սեմակի թիմին:
Իր հերթին, նախորդ շաբաթ, Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ իր նախարարությունը պատրաստ է աջակցել ՌՊԼ-ի առաջնությունը ավարտին հասցնելում, բայց դրա համար Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) և Ռուսաստանի Պրեմիեր լիգան (ՌՊԼ) պետք է ապահովեն անվտանգության երաշխիքներ խաղացողների և երկրպագուների համար: