«Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան մոտ ժամանակներս կլքի ակումբը: Այս մասին հայտնում էGazzetta dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, իտալացի ֆուտբոլիստը հաստատել է տեղեկությունը, որ ինքը չի պատրաստվում նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Բովանտերուային իր կազմում ցանկանում է տեսնել «Տորինոն»: