Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Սյունիքը» Սիսիանի քաղաքային մարզադաշտում ընդունեց «Վանին»։
Հանդիպման ելքը վճռվեց դեռևս առաջին խաղակեսում՝ ընդամենը ութ րոպեի ընթացքում։ Կես ժամ անց 20-ամյա նիգերիացի հարձակվող Գոդվին Կալուն առաջ մղեց իր թիմին, իսկ 38-րդ րոպեին 24-ամյա պաշտպան Արթուր Մելիքյանը կրկնապատկեց առավելությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը (2:0)։
Այս հաջողությունից հետո «Սյունիքն» իր ակտիվում գրանցեց 14 միավոր և տեղ զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում։ «Վանը» 11 միավորով շարունակում է մնալ նախավերջին տեղում։
16-րդ տուրում «Սյունիքը» կմրցի «Սարդարապատի», իսկ «Վանը»՝ «Շիրակի» հետ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































