ԱՄՆ-ում մտադիր են ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլային, եթե թիմի ներկայիս գլխավոր մարզիչը՝ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն, հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր The Athletic պարբերականը։
Նշվում է, որ Պոչետինոն ներկայումս մեկ քայլ է հեռու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուց։
Հիշեցնենք, որ լեգենդար Պեպ Գվարդիոլայի վերջին աշխատավայրն անգլիական «Մանչեսթեր Սիթին» էր, որտեղից նա հեռացել է այս տաևվա ամռանը։


























































