Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն անկեղծացել է՝ պատմելով, թե ինչպիսի դժվարությունների է բախվում խաղադաշտից դուրս՝ առօրյա կյանքում։
23-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ դեռևս չի տիրապետում կենցաղային մի շարք տարրական հմտությունների։
«Ֆուտբոլային առումով ինձ հասուն եմ զգում, քանի որ արդեն գրեթե 400 հանդիպում եմ անցկացրել, բայց իրական կյանքում, անկեղծ ասած, նույն հասունությունը դեռ չեմ զգում։ Ես չգիտեմ պատրաստել, մեքենա չեմ վարում… Ես լավն եմ իմ գործում, բայց մնացած ամեն ինչում՝ ոչ այնքան։
Առօրյայում ապավինում եմ ընկերներիս ու ընտանիքիս՝ մայրիկիս, խոհարարի, մաքրուհու և մյուսների օգնությանը։ Ահա այսպիսին է իրականությունը։ Ես աշխատում եմ ամեն օր՝ առավոտից երեկո, իսկ երբ վերադառնում եմ տուն… Հավանաբար, պարզապես ժամանակ չեմ տրամադրել ամենապարզ բաները սովորելու համար։ Բայց վստահ եմ, որ դրա ժամանակն ու պահը դեռ կգան»,— Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Vogue-ը։
Հավելենք, որ 2026/27 մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































