«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը մեկնաբանել է իր նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին տեղեկությունները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը կարող է պայմանագիր կնքել իսպանացի ֆուտբոլիստի հետ։
«Ես ուշադրություն չեմ դարձնում նման լուրերին։ Ցանկանում եմ հնարավորինս երկար մնալ «Բարսելոնայում» և հույս ունեմ կարիերաս ավարտել այս ակումբում»,- Լոպեսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման՝ խփելով 6 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։
Իսպանիայի առաջնության 11 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 30 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































