Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Սյունիքը» Սիսիանի քաղաքային մարզադաշտում ընդունեց «Նոային»։
«Նոան» վստահ հաղթանակ տարավ արտագնա խաղում և վաստակած 31 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հաղթողների կազմում գլխավոր հերոսը 22-ամյա սերբ հարձակվող Մարկո Լազետիչն էր, ով երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ ևս մեկ գնդակ իր հաշվին գրանցեց 29-ամյա պորտուգալացի Հելդեր Ֆերեյրան։ Դաշտի տերերի՝ «Սյունիքի» միակ պատասխան գնդակը հեղինակեց 20-ամյա նիգերիացի հարձակվող Գոդվին Կալուն, սակայն դա չփրկեց իր թիմին, որը 8 միավորով մնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում։փ
Հաջորդ տուրում «Սյունիքը» տանը կմրցի «Գանձասարի» հետ, իսկ «Նոան» ուժերը կչափի «Շիրակի» հետ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































