«Բարսելոնան» աշխատում է ձախ պաշտպանի դիրքն ուժեղացնելու ուղղությամբ։ Կատալոնական ակումբի անունը կապում են ՊՍԺ-ի աստղային խաղացող Նունու Մենդեշի հետ։ Transfermarkt պորտալի փորձագետների գնահատականներով՝ պորտուգալացին աշխարհի ամենաթանկ ձախ պաշտպանն է՝ 80 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։
Ինչպես հաղորդում է El Nacional պարբերականը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է կանխել Մենդեշի հնարավոր հեռանալը։ Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետն անձամբ հանդիպել է ֆուտբոլիստի հետ և խնդրել նրան չլքել փարիզյան ակումբը։
Սպասվում է, որ գործընթացին կմիջամտի նաև ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։ Նա պատրաստ է զգալիորեն բարձրացնել Մենդեշի աշխատավարձը՝ նրան թիմում պահպանելու համար։


























































