Արթուր Սարգսյանը դարձել է Աստանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ մինչև 97 կգ քաշային կարգում։
Եզրափակիչ գոտեմարտում Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշը 1։7 հաշվով պարտվել է Բելառուսի ներկայացուցիչ Կիրիլ Մասկևիչին։
Սարգսյանի համար սա աշխարհի առաջնություններում երկրորդ արծաթե մեդալն է։ Անցյալ տարի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում նա նույնպես դարձել էր արծաթե մեդալակիր։ Նրա հաշվին կա նաև 2021 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Աստանայում ընթացող աշխարհի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 24-ին և կավարտվի նոյեմբերի 1-ին։



























































