The Athletic սպորտային հրատարակությունը հարցում է անցկացրել ֆուտբոլային համայնքի 100 ներկայացուցիչների՝ ֆուտբոլիստների, մենեջերների, մարզիչների, մարզական տնօրենների, սկաուտների, նախագահների և աշխարհի տարբեր վայրերից այլ ղեկավարների շրջանում՝ որոշելու համար, թե որ ֆուտբոլիստն է արժանի 2026 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելուն։
Անգլիայի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հաղթող է ճանաչվել 1103 միավորով։
The Athletic-ի 2026 թվականի «Ոսկե գնդակի» հաղթողի հարցման արդյունքները՝
Հարի Քեյն (Բավարիա) — 1103 միավոր․
Լամին Յամալ (Բարսելոնա) — 991.
Կիլիան Մբապե (Ռեալ Մադրիդ) – 728.
Մայքլ Օլիսե (Բավարիա) – 646.
Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի) — 498.
Ռոդրի (Բարսելոնա) — 481.
Խվիչա Կվարացխելյա (ՊՍԺ) – 401.
Էրլինգ Հալանդ (Մանչեսթեր Սիթի) — 353.
Ուսման Դեմբելե (ՊՍԺ) – 320.
Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ) – 292.
Հեղինակավոր մրցանակն իր նոր տիրոջը կգտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։
























































