«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է կատալոնական ակումբի և Մադրիդի «Ռեալի» միջև կայանալիք սպասված դիմակայության վերաբերյալ իր կանխատեսումով:
«Իմ կանխատեսո՞ւմը Էլ Կլասիկոյի համար։ Երբ Մոուրինյուն առաջին անգամ ժամանեց «Կամպ Նոու», հինգ գնդակ բաց թողեց և պարտվեց 0-5 հաշվով։ Այժմ ես խաղադրույք եմ կատարում «Բարսելոնայի»՝ 4-1 հաշվով հաղթանակի վրա»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը:
Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» կենտրոնական հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ հոկտեմբերի 25-ին։ Գլխավոր մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։
Հարկ է նշել, որ թիմերի միջև կայացած վերջին ութ հանդիպումներից յոթում հաղթանակը տոնել է կատալոնական թիմը։























































