Լոնդոնի «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան ցանկություն է հայտնել, որ իր հայրենակից և կատալոնական Լամին Յամալը նվաճի «Ոսկե գնդակը»։
Հեղինակավոր մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին։ Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվողը համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը։
«Հուսով եմ, որ այս տարի Լամին Յամալը կնվաճի «Ոսկե գնդակը»։ Նա անհավանական մրցաշրջան է անցկացրել։ Նրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում»,— Ռայայի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Յամալը «Բարսելոնայի» կազմում դարձել է Լա լիգայի նախորդ խաղարկության հաղթող, ինչպես նաև Իսպանիայի ազգային հավաքականի հետ նվաճել է աշխարհի առաջնության գավաթը։ Նախորդ տարի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով երիտասարդ ֆուտբոլիստը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին։
























































