Գերմանական Բունդեսլիգայի 2026/27 մրցաշրջանի 6-րդ տուրի շրջանակում Բեռլինի «Ունիոնը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»։
«Ան դեր Ալտեն Ֆյորստերայ» ստադիոնում կայացած դիմակայությունում թիմերն այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին. Դանիել Շլագերի եզրափակիչ սուլիչն արձանագրեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0։
Այս արդյունքից հետո դորտմունդյան ակումբը վաստակած միավորների քանակը հասցրեց 14-ի և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ունիոնը» 5 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Հաջորդ տուրի հանդիպումները երկու թիմերն էլ կանցկացնեն հոկտեմբերի 24-ին։ Բեռլինցիները արտագնա խաղում ուժերը կչափեն «Աուգսբուրգի» հետ, իսկ «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» կընդունի «Այնտրախտին»։
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































