Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի սկանդալային հայտարարությունը, որում լեգենդար հարձակվողը պարզաբանել էր, թե ինչու է լքել ընտրանու ճամբարը:
Ինչպես պարզվել է, ֆուտբոլիստը փորձառու մասնագետին մի շարք պահանջներ էր ներկայացրել, որոնց բավարարումը կարող էր հարթել կոնֆլիկտը: Սակայն Ռոնալդուն մամուլի ասուլիսի ընթացքում այդպես էլ չի ստացել մարզչի բացատրություններն ու ներողությունը:
«Ծանոթացել եմ նրա հայտարարությանը: Այժմ ես, ինչպես ամեն օր, աշխատելու եմ ի նպաստ Պորտուգալիայի հավաքականի: Ուղևորվում եմ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայան՝ մտածելու իմ թիմի մասին: Ասելու ոչինչ չունեմ»,- Ժեզուշի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Պորտուգալացի հարձակվողի դժգոհության պատճառ էր դարձել գլխավոր մարզչի որոշումը՝ Ազգերի լիգայի՝ Նորվեգիայի դեմ խաղում իրեն թողնել պահեստայինների նստարանին, թեև նախապես խոստացվել էր խաղաժամանակ տրամադրել:
Մարզչի քայլից վիրավորված Ռոնալդուն լքել էր ազգային թիմի ճամբարը: Թեև տարաձայնությունները վերջնականապես հարթել չի հաջողվել, ավելի ուշ ֆուտբոլիստը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ հավաքական՝ նոյեմբերին կայանալիք հանդիպմանը:
























































