Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պատմել է, թե ինչ է ասել Արգենտինայի ազգային թիմի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո, որում «Կարմիր ֆուրիան» հաղթել էր 1:0 հաշվով։
«Ես շնորհակալություն հայտնեցի այն ամենի համար, ինչ նա տվել է ֆուտբոլին։ Ես ոչինչ չեմ անում պարզապես լուսանկարում լավ տեսք ունենալու համար, ամեն ինչ բխում է ներսից։
Միշտ համարել եմ, որ նա լավագույնն է, անգամ այն ժամանակ, երբ դեռ չէր հաղթել Աշխարհի առաջնությունն ու Ամերիկայի գավաթը»,- Յամալի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունում 39-ամյա Մեսսին մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով նույնքան գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։




























































