ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն անդրադարձել է «Կրասնոդարում» իր նախկին թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի՝ սաուդյան «Ալ-Ահլի» անսպասելի տեղափոխությանը։
«Հիմա մենք ավելի շատ ենք շփվում, քան «Կրասնոդարում» եղած ժամանակ։ Զարմացա՞ծ եմ արդյոք նրա տեղափոխությունից։ Այնքան էլ ոչ։ Ես ճանաչում եմ նրան ու գիտեմ, թե ինչ է կատարվում նրա կյանքում»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Հիշեցնենք, որ «Ալ-Ահլին» Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերը «Կրասնոդարից» գնեց 2026-ի ամռանը՝ դրա դիմաց վճարելով 22 միլիոն եվրո։ Նոր թիմի կազմում հայ կիսապաշտպանն արդեն հասցրել է բոլոր մրցաշարերում մասնակցել 11 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 26-ամյա Սպերցյանի գործող պայմանագրի ժամկետը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։




























































