Ֆրանսիական ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնան» կարող են ֆուտբոլիստների խոշոր փոխանակում իրականացնել։ Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մտադիր է կատալոնացիներին առաջարկել կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի տրանսֆերը՝ փոխարենը պահանջելով Մարկ Բեռնալին։
Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարն ու թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն տեղյակ են Ռուիսին ձեռք բերելու «Բարսելոնայի» ցանկության, ինչպես նաև Իսպանիա վերադառնալու հենց ֆուտբոլիստի մտադրության մասին։ Աղբյուրի համաձայն՝ Ալ-Խելաիֆին և Էնրիկեն համատեղ պլան են մշակել, ըստ որի համաձայն կլինեն բաց թողնել Ռուիսին «Բարսելոնա» միայն Մարկ Բեռնալի հետ փոխանակման դեպքում։
Ֆրանսիական ակումբը լրջորեն հետաքրքրված է կատալոնացիների երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով։ Ընդ որում, ընդգծվում է, որ Բեռնալն այնքան էլ հաճախ չի հայտնվում «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում. ընթացիկ մրցաշրջանում նա թիմի մարզաշապիկով անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

























































