«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռոդրին խոստովանել է, թե կատալոնական ակումբի որ ֆուտբոլիստն է իրեն ամենաշատը զարմացրել ամռանը «կապտանռնագույնների» ճամբար տեղափոխվելուց հետո։
«Ռաֆինյան ինձ անհավանական կերպով զարմացրեց։ Չէի ասի, թե տեղյակ չէի նրա բարձր կարգի մասին, բայց նա տպավորում է, իսկ նրա մարզավիճակն ուղղակի ցնցող է։ Բացի այդ, ինձ մի փոքր զվարճացնում է այն փաստը, որ նա իմ տարիքին է, սակայն օժտված է անհավանական ֆիզիկական տվյալներով։
Իհարկե, մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք, դա ակնհայտ է, բայց այս ամենը հասկանալի կլիներ, եթե Ռաֆինյան լիներ 24 կամ 25 տարեկան։ Բայց ոչ, նա արդեն 30 տարեկան է, իսկ նրա ունակություններն անհավանական են»,— կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում իսպանական Mundo Deportivo պարբերականը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































