Ասիայի չեմպիոնների լիգայի էլիտայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի արևմտյան գոտու առաջին տուրում մրցաշարի գործող գավաթակիր «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց Տաշքենդի «Պախտակորի» հետ (1-1):
Խաղի վերջնամասում՝ 86-րդ րոպեին, հյուրերի կազմում հաշիվը բացեց Ֆլամարիոնը: Տանտերերին հաջողվեց պարտությունից խուսափել հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վտանգավոր հարվածից հետո «Պախտակորի» դարպասապահը դժվարությամբ հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Ֆիրաս Ալ-Բիրայկանն այն ուղարկեց դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը:
Հատկանշական է, որ Էդուարդ Սպերցյանը հանդիպման մեկնարկային կազմում չէր. նա խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 46-րդ րոպեին՝ էականորեն աշխուժացնելով իր թիմի գրոհներն ու նպաստելով կարևոր գոլին:
Հավելենք, որ Ասիայի Չեմպիոնների լիգայի էլիտայի գործող ձևաչափի համաձայն՝ մրցաշարը բաժանված է երկու՝ Արևմտյան և Արևելյան գոտիների, որոնցից յուրաքանչյուրում պայքարում է 16-ական թիմ: Ավանդական խմբային փուլի փոխարեն գործում է լիգայի միասնական փուլ, որտեղ ամեն ակումբ անցկացնում է 8 հանդիպում տարբեր մրցակիցների հետ (4-ը՝ տանը, 4-ը՝ դրսում): Այս փուլի արդյունքներով յուրաքանչյուր գոտու լավագույն 8 թիմերը (16-ից 8-ը) ուղղակիորեն դուրս են գալիս 1/8 եզրափակիչ (փլեյ-օֆֆ փուլ):
🚨الاهلي يرفض الخسارة ويسجل هدف التعادل. #الاهلي_باختاكور pic.twitter.com/iDSEFngkt3
— Qio | كيو (@QioHub) September 14, 2026
Ասիական Չեմպիոնների լիգայի արևմտյան գոտու լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը՝ ստոև․




























































