«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խիստ քննադատության է ենթարկել Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի մանչեսթերյան դերբին սպասարկող մրցավարական բրիգադին՝ Մայքլ Օլիվերի գլխավորությամբ:
Ռունին իր դժգոհությունն է հայտնել հատկապես տեսակրկնությունների համակարգի (VAR) կայացրած որոշումներից.
«Ես պարզապես ապշած եմ VAR-ից: Սա մղձավանջ է: Այն սպանում է խաղի ողջ էմոցիաներն ու էներգիան… Ցանկացած մարդ, ով գոնե ինչ-որ մակարդակով ֆուտբոլ է խաղացել, հասկանում է, որ Էնցո Ֆերնանդեսը խաղից դուրս վիճակում էր (Էրլինգ Հալանդի խփած գոլի դրվագում — խմբ․):
Նման սխալ թույլ տալը… Սա պարզապես իմ հասկացողության սահմաններից դուրս է»,- Ռունիի խոսքերը մեջբերում է The Touchline-ը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» և «Մանչեսթեր Սիթիի» միջև կայացած դիմակայությունն ավարտվել է «քաղաքայինների» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Ընդ որում, հանդիպման 23-րդ րոպեից հյուրերը խաղացել են թվային փոքրամասնությամբ։


























































