Իսպանիայի Լա Լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատլետիկոյին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։ Բոլոր գոլերը գրանցվեցին խաղավարտին մոտ․ 84-րդ րոպեին աչքի ընկավ Գրիմալդոն՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը, ապա ավելացված ժամանակում գոլերի հեղինակ դարձան Դեյվիդն ու Սիմեոնեն։
Իսպանիայի առաջնության հինգ խաղից հետո «Ատլետիկո Մադրիդը» ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Ռեալ Սոսյեդադը» վեց խաղից հետո ունի 7 միավոր և զբաղեցնում է 12-րդ տեղը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































