Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն խոսել է «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին։
Նրա կարծիքով՝ «կապտանռնագույնների» երիտասարդ պաշտպան Պաու Կուբարսին արդեն լիովին արժանի է նվաճելու համաշխարհային ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակը, սակայն Պիկեն համոզված է, որ դա տեղի չի ունենա։
«Մենք գիտենք, թե այս հարցում ամեն ինչ ինչպես է աշխատում. կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալը հեշտ գործ չէ: Եթե դա չլիներ, նա ֆավորիտներից մեկը կլիներ»,- իսպանացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է derbyderbyderby.it պարբերականը:
Հիշեցնենք, որ վերջին պաշտպանը, ում հաջողվել է արժանանալ «Ոսկե գնդակին», իտալացի Ֆաբիո Կանավարոն էր՝ 2006 թվականին։
























































