Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ իրենց թիմ չկայացած տեղափոխությունը։
«Մենք համարժեք առաջարկ արեցինք «Ատլետիկոյին», սակայն պատասխան չստացանք։ Նրանք չէին ցանկանում վաճառել ֆուտբոլիստին։ Չի կարելի անընդհատ պնդել նույն բանը։ «Բարսելոնան» որևէ ճնշում չի գործադրել Խուլիանի վրա, որպեսզի նա հրապարակայնորեն հայտարարի «Ատլետիկոյից» հեռանալու ցանկության մասին։ Դա բացառապես նրա որոշումն էր»,- Դեկուի խոսքերն է մեջբերում El Món a RAC1 հաղորդաշարը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում մասնակցել է երեք հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով մեկ գոլային փոխանցում։
Հավելենք, որ Ալվարեսի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։
























































