«Բարսելոնայի» և «Բետիսի» նախկին եզրային հարձակվող Քրիստիան Տելյոն 35 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին իսպանացին հայտնել է իր սոցցանցերի էջերում։
Տելյոն իր նորամուտն է նշել «կապտանռնագույնների» գլխավոր թիմում 2011 թվականին։ 2014-2016 թվականներին նա վարձավճարով հանդես է եկել պորտուգալական «Պորտուում», իսկ 2016-2017-ին պաշտպանել է իտալական «Ֆիորենտինայի» գույները։ Արդեն 2017 թվականին Տելյոն լիարժեք պայմանագիր է կնքել «Բետիսի» հետ, որտեղ անցկացրել է հինգ տարի։
Կարիերայի մայրամուտին իսպանացին խաղացել է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում», իսկ նրա վերջին թիմերը եղել են մերձավորարևելյան երեք ակումբներ՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ֆատեհն» ու «Ալ-Օրուբան», ինչպես նաև ԱՄԷ-ի «Փալմ Սիթին»։
Ամբողջ ակումբային կարիերայի ընթացքում Տելյոն նվաճել է ընդհանուր առմամբ 6 տիտղոս, որոնց թվում՝ Իսպանիայի չեմպիոնի կոչումը «Բարսելոնայի» կազմում, ինչպես նաև Իսպանիայի երկու գավաթ («Բարսելոնայի» և «Բետիսի» հետ)։
























































