Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի երրորդ տուրից հետաձգված խաղում «Ալ-Հիլալը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ալ-Ահլիի» դարպասը (3-0):
Տանտերերը հանդիպման ելքը գործնականում վճռեցին դեռևս առաջին խաղակեսում։ 9-րդ րոպեին հաշիվը բացեց Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, իսկ 23-րդ րոպեին Կրիսենսիո Սամերվիլը կրկնապատկեց «Ալ-Հիլալի» առավելությունը։ Առաջին կեսի ավելացված ժամանակում հյուրերի իրավիճակն ավելի բարդացավ. 45+3-րդ րոպեին դեղին քարտով զգուշացվեցին Այվեն Թոունին ու Մերիհ Դեմիրալը, իսկ րոպեներ անց՝ 45+7-րդ րոպեին, Դեմիրալը ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց դաշտից՝ «Ալ-Ահլիին» թողնելով 10 ֆուտբոլիստներով։
Երկրորդ խաղակեսի վերջնամասում հաշիվը դարձավ խոշոր. 86-րդ րոպեին տանտերերի կազմում նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Օլի Ուոտկինսը՝ վերջնական կետ դնելով այս դիմակայությունում։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Այս հաղթանակից հետո «Ալ-Հիլալը» 4 խաղից հետո վաստակեց 12 միավոր և միանձնյա գլխավորում է Պրո լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Ահլին» Սաուդյան Արաբիայի առաջնությունում կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և 4 խաղից հետո 6 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































