«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել Լոնդոնի «Չելսիի» հետ՝ արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի շուրջ։ Ինչպես հաղորդում է The Athletic պարբերականի լրագրող Դևիդ Օռնշտեյնը, գործարքի արժեքը կկազմի 145 միլիոն եվրո։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆերնանդեսն արդեն թույլտվություն է ստացել բուժզննում անցնելու համար։ Նշվում է, որ տրանսֆերային այս գումարը կրկնում է բրիտանական ֆուտբոլի գործող ռեկորդը․ նախորդ ամռանը ճիշտ այդքան էր վճարել «Լիվերպուլը» «Նյուքասլին»՝ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի տրանսֆերի դիմաց։
Հիշեցնենք, որ Ֆերնանդեսը «Չելսի» էր տեղափոխվել Լիսաբոնի «Բենֆիկայից» 2023 թվականի հունվարին, իսկ նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված էր մինչև 2032 թվականը։ «Ազնվականների» կազմում նա հասցրել է անցկացնել 170 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 31 գոլ և 30 գոլային փոխանցում։
Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիում» արգենտինացին կվերամիավորվի թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի հետ, որի ղեկավարությամբ նա աշխատել է «Չելսիում» 18 ամիս։




























































