Այսօր՝ օգոստոսի 30-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Նոան» Աբովյանում հյուրընկալեց «Արարատին» ու հաղթեց 4-0 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլ գրանցեց Հելդեր Ֆերեյրան, գոլերով աչքի ընկան նաև Գոռ Մանվելյանն ու Զավեն Խուդավերդյանը։
«Նոան» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ՀՊԼ-ում և 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատի» ակտիվում կա 3 միավոր, երևանյան թիմը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
6-րդ տուրում «Նոան» կհյուրընկալի «Գանձասարին», իսկ «Արարատը» ուժերը կչափի «Արարատ-Արմենիայի» հետ։
Հանդիպման տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































