«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության՝ «Մոնրեալի» դեմ խաղում (7:1) Լիոնել Մեսսիի ցուցադրած տպավորիչ ելույթի վերաբերյալ իր տպավորություններով:
«Ահա թե ինչ է նշանակում Մեսսիին ունենալ քո թիմում. պետք է ուղղակի վայելել այս ակնթարթները, քանի որ նա այն մարդն ու ֆուտբոլիստն է, ով պատմություն է կերտում։
Այն, ինչ մենք տեսանք այսօր, պետք է գնահատել, շարունակել աջակցել նրան և միասին պայքարել հաղթանակների համար, քանի որ նա նախկինի պես լավագույնն է։
Նա դա ապացուցեց աշխարհի առաջնությունում, և մենք պետք է ուրախանանք, որ նա մեզ հետ է․ Մեսսիի հետ մենք իսկապես շատ ավելի ուժեղ ենք»,- հանդիպումից հետո նշել է Կազեմիրոն։
Հիշեցնենք, որ այդ հանդիպմանն արգենտինացին դարձել էր պոկերի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ բրազիլացի կիսապաշտպանը խփել էր իր անդրանիկ գոլը ֆլորիդյան ակումբի կազմում:



























































