Գերմանիայի Բունդեսլիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով վստահ առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ:
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը արդեն 9-րդ րոպեին բացեց Սերու Գիրասին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+1′) Յոանիս Կոնստանտելիասը կրկնապատկեց դորտմունդցիների առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը: Խաղի ավարտին մոտ՝ 77-րդ րոպեին, «Բորուսիան» մնաց 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ ստացավ Սամուելե Ինասիոն, սակայն դա չխանգարեց տանտերերին պահպանել հաղթական հաշիվը:
Այս հաղթանակից հետո «մեղուները» վաստակեցին 3 միավոր և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում այս պահին զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































