Սաուդյան Արաբիայի Պռո լիգայի 2026/27 մրցաշրջանի չորրորդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Ալ-Թաավունի» նկատմամբ:
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Ալ-Հուրայջին, սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+5′) Սամու Կոշտան վերականգնեց հաշվի հավասարությունը:
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպման 50-րդ րոպեին առաջ մղեց տանտերերին և դարձավ գոլի հեղինակ՝ խփելով պաշտոնական խաղերում իր կարիերայի 978-րդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» 4 խաղից հետո վաստակեց 12 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































