Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին»։ Լարված պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ռաջանի Կարդոսոն։ Հյուրերին պարտությունից փրկեց Մոմո Տուրեն, որը 81-րդ րոպեին խփեց պատասխան գնդակն ու վերականգնեց հաշվի հավասարությունը։
Այս խաղից հետո մրցաշարային աղյուսակում «Ալաշկերտը» 5 խաղից հետո վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն 12 միավոր ունեցող «Նոային», իսկ «Ուրարտուն» անցկացրած նույնքան հանդիպումներից հետո 8 միավորով գտնվում է 4-րդ տեղում:
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































