Մոնակոյում ավարտվեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը: Նոր ձևաչափին համապատասխան՝ ակումբների մրցակիցները որոշվեցին հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ։
Ակումբները, ըստ իրենց վարկանիշի, բաժանվել են վեց զամբյուղի (յուրաքանչյուրում՝ 6 թիմ): Լիգայի ընդհանուր փուլի շրջանակում յուրաքանչյուր թիմ կանցկացնի վեց հանդիպում՝ երեքը սեփական հարկի տակ, երեքը՝ մրցակցի դաշտում:
/i/r/d/1787918120915183828.jpg)
/i/e/k/17879181281562962357.jpg)
/i/i/r/17879181341637377061.jpg)
/i/f/h/17879181401354251090.jpg)
/i/d/q/1787918145381495216.jpg)
/i/b/s/1787918150123379610.jpg)
Կոնֆերենցիաների լիգայի գործող գավաթակիրն անգլիական «Քրիսթալ Փելասն» է, որը նախորդ խաղարկության վճռորոշ խաղում 1:0 հաշվով պարտության էր մատնել իսպանական «Ռայո Վալեկանոյին»:
2026/27 մրցաշրջանի գլխավոր հանդիպումը կկայանա հունիսի 2-ին՝ Ստամբուլի «Բեշիկթաշ» մարզադաշտում:


























































